Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իշխա­նու­թ­յու­նը Ծա­ռու­կ­յա­նի մի­ջո­ցով ան­կում ապ­րած վար­կա­նի­շի հարցն է լու­ծում նաև

Իշխա­նու­թ­յու­նը Ծա­ռու­կ­յա­նի մի­ջո­ցով ան­կում ապ­րած վար­կա­նի­շի հարցն է լու­ծում նաև
16.06.2020 | 01:01
Մեկ ա­միս ա­ռաջ «Ի­րա­տե­սը» «Դա­տիր նախ­կին­նե­րին, բարձ­րաց­րու վար­կա­նիշդ» վեր­տա­ռու­թյամբ լուր էր հրա­պա­րա­կել: Հրա­պա­րակ­ման մեջ անդ­րա­դար­ձել էինք իշ­խա­նու­թյուն­նե­րի՝ օ­րե­ցօր ան­կում ապ­րող վար­կա­նի­շին: Մեզ հետ զրույ­ցում «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը թեև ըն­դու­նել էր, որ կա­ռա­վա­րող թի­մի վար­կա­նի­շը ո­րո­շա­կիո­րեն ան­կում է ապ­րել, բայց և վս­տա­հեց­րել էր՝ ըն­կած վար­կա­նի­շը վե­րա­կանգ­նե­լի է:
«Ե­կեք ըն­դու­նենք՝ երբ մար­դիկ տես­նեն, որ նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կանգ­նում են դա­տա­րա­նի ա­ռաջ, վս­տա­հու­թյու­նը կվե­րա­կան­գն­վի, մեր վար­կա­նիշն էլ նո­րից կբարձ­րա­նա: Ա­յո, մար­դիկ նախ­կին իշ­խա­նա­վոր­նե­րին ու­զում են տես­նել դա­տա­րա­նում կանգ­նած, իսկ ե­թե դա տե­ղի չի ու­նե­նում, ներ­կա­նե­րը նրանց աչ­քին վատն են երևում: Բայց երբ օ­րը գա, ու տես­նեն՝ ինչ­պես են պա­տաս­խան տա­լիս նախ­կին­նե­րը, ա­մեն բան տե­ղը կընկ­նի»,- նշել էր պատ­գա­մա­վո­րը: Մեկ ա­միս անց, փաս­տո­րեն, իշ­խա­նու­թյու­նը գոր­ծի է դնում ազ­դե­ցիկ գոր­ծի­քա­կազմն ու ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց սկ­սում «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի նկատ­մամբ: «Ի­րա­տե­սը» «Իմ քայ­լի» նույն պատ­գա­մա­վո­րից հե­տաքր­քր­վեց՝ ին­չու՞ հի­մա: «Դե ո­րով­հետև հի­մա էր ժա­մա­նա­կը,- պա­տաս­խա­նեց նա՝ շտա­պե­լով խմ­բագ­րել ան­չափ ան­կեղծ միտ­քը,- Այ­սինքն, քրեա­կան գործ կար հա­րուց­ված, հի­մա նա­խաքն­նու­թյունն ա­վարտ­վել է, ու ի­րա­վա­պահ­ներն այժմ հայ­տա­րա­րում են դրա մա­սին: Այն­պես չէ, թե Ծա­ռու­կյա­նի՝ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջե­լուց հե­տո ի­րա­վա­պահ­նե­րին հրա­հան­գե­ցինք «գործ կա­րել»: Ոչ, դա այդ­պես չէ, ա­վե­լին՝ Ծա­ռու­կյա­նը գի­տեր, որ քրեա­կան գոր­ծի հետ կապ­ված ման­րա­մաս­ներ ի հայտ են գա­լու, դրա հա­մար է ո­րո­շել քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ